Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.12, EUR 546.92, RUB 6.72, GBP 605.43
+20 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Երևանի տարբեր վայրերում
04:10, 03.06.2020

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս: Շուտով նոր համատեղ նախագիծ կգործարկվի:

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպությունը ներկայացնում են կոմպոզիտորի տասը ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն:
Բջջայինում ներբեռնելով «ԱՐԼՈՒՊԱ»-յի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օր.՝Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Երևանի տարբեր վայրերում
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր