Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+21 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՀ-ում աշխատանքային ստաժը Ռուսաստանում թոշակավորվելիս չի հաշվվի. «Ժամանակ»
08:35, 03.06.2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Ըստ գործող կարգի՝ ԱՊՀ անդամ երկրի քաղաքացու աշխատանքային ստաժը թոշակավորման ժամանակ հաշվվում էր՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՊՀ անդամ որ երկրում էր այն ձեռք բերվել: Հայաստանի քաղաքացիներն օգտվելով այդ հանգամանքից՝ թոշակի էին անցնում Ռուսաստանում, քանի որ Հայաստանում ունեցած աշխատանքային ստաժը ընդունվում էր Ռուսաստանում, որտեղ կենսաթոշակն անհամեմատ ավելի բարձր էր:

Նոր համաձայնագրով «ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը»:

Այսպիսով, Հայաստանում ձեռք բերված աշխատանքային ստաժն այլևս Ռուսաստանում չի հաշվվելու և հակառակը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր