ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ո՞ւմ օգտին է ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը․ Քոչարյանի գործի հետքերով․ «Ժողովուրդ»
08:40, 03.06.2020 | mamul.am
5402 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ: Մի կողմից Քոչարյանի պաշտպանական կողմն է սա հաղթանակ համարում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչները ՄԻԵԴ-ի կարծիքն իրենց օգտին են համարում: Նկատենք, որ ՄԻԵԴ դատավորներն իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին և դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։ Բանն այն է, որ նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել` սահմանադրական կարգի տապալում։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում դատական համակարգը: Տեղեկացանք, որ դատական համակարգում շատերն են ուսումնասիրել ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը, սակայն չեն հասկացել՝ ի վերջո այն ում օգտին է: Դատավորների շրջանում անգամ կարծիք է հնչել, որ ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք արձակված ՍԴ որոշումների նման է: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումներն էլ ընդդիմությունը համարում էր իր հաղթանակը, իշխանությունը` իր»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր