ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը․ «Հրապարակ»
08:55, 03.06.2020 | mamul.am
5455 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանի աղբյուրը պատմեց․ «Դեռ մինչև պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության և նախարարության միջև խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։ Տևական ժամանակ սպասվում էր, որ վարչության պետ Կամսար Բաբինյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին՝ հին աշխատող է, Արսենը չէր կարող նրան զանգել-ասել` էս կողմ կանգնի, չէ` էն կողմ»։ Ինչո՞ւ չհանեցին։ «Դե, կորոնավիրուսի էս փուլում նման մարդկանցից ազատվելը, քաղաքի վարչության պետ փոխելը, մի դիլետանտի բերելը սեփական ոտքին կրակել կլիներ, հիմա պարետատան հետ ուզում են լիազորությունները պատվիրակել նորովի` պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը»: Էսքան դարդուցավի մեջ ի՞նչ է տալու այդ «մեկ պատուհանը» Արսեն Թորոսյանին։ «Վերահսկելու հնարավորություն՝ Երևանը գրեթե ողջ հանրապետությունն է, մարզերում նա խնդիրներ չունի՝ մարզպետներն անմիջապես «ենթարկվում» են իրեն, իսկ պոլիկլինիկաները շատ մեծ ոլորտ են»»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր