ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ուղիղ միացում Ազգային ժողովից
10:00, 03.06.2020 | mamul.am
3155 | 0

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Մինչ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանն անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Վերադառնալով նիստերի դահլիճ՝ քվեարկության դրվեց և ընդունվեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Փոփոխությունների համաձայն՝ Ճանապարհային ոստիկանությունը կփոխարինվի նոր Պարեկային ծառայությամբ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նաև «Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Հիշեցնենք՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները հրապարակելու` Կենտրոնական բանկի իրավասությունը:

Ամբողջությամբ ընդունվեց նաև հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող՝ իմքայլական Վ․ Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

ԱԺ նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր