ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Շուտով Ստեփանակերտն է համավարակի էպիկենտրոնը դառնալու»․ Տիգրան Գրիգորյանի հորդորն ԱՀ ղեկավարությանը
04:40, 04.06.2020 | mamul.am
4123 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի իշխանություններն էլ են համավարակի դեմ պայքարում հույսը դրել քաղաքացիների ինքնագիտակցության ու պատասխանատվության վրա: Կարծում եմ` Հայաստանի օրինակը ցույց պիտի տար, որ դա անհույս և անհեռատես քաղաքականություն է: Վրաստանի փորձն ավելի ուսուցանելի է: Քանի դեռ վարակվածների քանակն այդքան մեծ չէ և տարածումը դեռևս հնարավոր է վերահսկել, պետք է խիստ միջոցներ ձեռնարկել: Սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը Ստեփանակերտում և այլ խոշոր բնակավայրերում, փակել սրճարանները և ժամանցի այլ վայրերը: Սահմանված կանոնները խախտելու համար լուրջ տուգանքներ սահմանել և անխտիր բոլոր խախտողներին տուգանել: Վերածննդի հրապարակում երեկոյան ասեղ քցելու տեղ չի լինում: Եթե այս մինիմալ քայլերը չձեռնարկվեն, շուտով Ստեփանակերտն է համավարակի էպիկենտրոնը դառնալու: Գոնե այս հարցում պոպուլիզմը մի կողմ դրեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր