ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Իշխանությունը շարունակում է իր անհեթեթ քայլերը». Ժիրայր Սեֆիլյան
02:10, 04.06.2020 | mamul.am
4821 | 2

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համավարակն օրեցօր բացահայտում է գործող իշխանության և առհասարակ՝ պետական կառավարման ամբողջ համակարգի ապիկարությունը։

Դրա հետևանքով աշխարհում, ըստ բնակչության թվի՝ առաջին տեղերից մեկն ենք զբաղեցնում համավարակի բացասական ցուցանիշներով։

Չնայած ահագնացող այդ ցուցանիշներին՝ իշխանությունը շարունակում է իր անհեթեթ քայլերը՝ դրանցով իսկ էʹլ ավելի քաոսայնացնելով հասարակական մթնոլորտը։

Մասնավորապես, այնպիսի իրավիճակում, երբ արդեն անվերահսկելի է դարձել համավարակի տարածումը, իշխանությունը ոչ ողջամիտ նպատակներով փորձում է ժամանակավորապես փակել Մեյմանդարի գյուղմթերքի շուկան՝ հարուցելով գյուղացիների արդարացի բողոքը։

Հատկապես քաոսայնացող իրավիճակներում կառավարումը պետք է լինի հստակ և սկզբունքային, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ վերականգնել կառավարելիությունը։

Մեր պարագայում այդ քայլերը պետք է լինեն մարդկային կուտակումների արգելումը, ուսումնական հաստատությունների և հանրային սննդի օբյեկտների փակումը, գազելներով ուղևորների փոխադրման արգելումը, փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական տարածության և հիգիենայի կանոնների պահպանումը, ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը, ինչպես նաև այն առանձին օբյեկտների փակումը և գործունեության տեսակների արգելումը, որոնց վերաբերյալ կլինեն հակահամավարակային ցուցումներ։

Զուգահեռաբար անհրաժեշտ է մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները և ապահովել նշված միջոցառումների հետևանքով ապրուստի միջոցից կամ տեղաշարժվելու հնարավորությունից զրկվող քաղաքացիների կարիքները։

Այս միջոցառումները պետք է իրականացվեն անհրաժեշտ ժամանակով և ճշգրիտ ու խիստ կերպով, որպեսզի հասկանալի դառնա, թե իրականում ինչպիսի՞ վիճակում ենք և ի՞նչ քայլեր պետք է կատարենք հաջորդիվ։

Գործող իշխանությունը պետք է հասկանա, որ սա պատերազմ է և ինքը տանուլ է տալիս այն։ Իսկ պատերազմը տանուլ տվող իշխանությունը հեռացվում է և կանչվում է պատասխանատվության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր