ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կորոնավիրուսի երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել». ԱՀԿ
18:25, 03.06.2020 | mamul.am
19541 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսել է, որ COVID-19-ի երկրորդ ալիքի ավելի մեծ սպառնալիք կա: Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն, փոխանցում է РИА Новости-ն:

«Երկրորդ ալիքն անխուսափելի չէ, սակայն ավելի մեծ թվով երկրներ են սահմանափակումները չեղարկում, ու COVID-19 համավարակի երկրորդ ալիքի ակնհայտ սպառնալիք կա, եթե այն չկանխվի, ապա երկրորդ ալիք կլինի, ու այն կարող է անչափ ավերիչ լինել»,- հայտարարել է Քլյուգեն: Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի զարգացման համար ամենահավանական սցենարներից մեկի համաձայն աշնանը կլինի հիվանդության երկրորդ ալիքը՝ պայմանավորված այն փաստով, որ աշունը սուր շնչառական վարակների շրջան է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր