ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Բժիշկների մի խումբ հրատապ հանդիպում է խնդրում վարչապետի հետ»․ Նաիրա Զոհրաբյան
15:10, 03.06.2020 | mamul.am
6376 | 2

«Վտանգավոր տենդենց ենք նկատում՝ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա, սա անընդունելի է։ Այո՛, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել կանոններին, բայց ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները։ Արդյո՞ք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը»,- Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ քաղաքացին մոլորվել է պաշտոնյաների՝ իրար հակասող հայտարարությունների մեջ։

«Կառավարությունը պետք է որոշի՝ կա՛մ կարողանում է մոբիլիզացնելով ողջ ներուժը․․․ ես գիտեմ, որ բժիշկների մի խումբ հրատապ հանդիպում է խնդրում վարչապետի հետ՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակից ելքեր։ Լսե՛ք խելացի մարդկանց, մի՛ մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք․․․ Պարտվելու է պետությունը, եթե քաոսից չկարողանանք միասնական ուժերով ելք գտնել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր