ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բավակա՛ն է. սա պետություն է, ոչ թե՝ մանկամսուր»․ Վարդ Սիմոնյան
16:15, 03.06.2020 | mamul.am
5898 | 1

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս նեյնիմներին պետք է վերջ տալ, իշխանությունը պետք է գնա ամենակոշտ ճանապարհով՝ օրինազանցներին ենթարկելով ամենաբարձր տուգանքների և ընդհուպ՝ կալանավորման։ Բավական է, ի վերջո, սա պետություն է, ոչ թե՝ մանկամսուր։ Հայն աշխարհի բոլոր երկրներում, օրինապահ քաղաքացի է, ինչո՞ւ է իսկ իր իսկ պետության մեջ գերադասում քաղաքացու փոխարեն բոշա լինել։ Իմացեք, ժանտախտ տարածելով դուք ոչ միայն ձեր հարազատների կենսական օրգաններն եք անդառնալիորեն վնասում և նրանց դատապարտում հավերժ հաշմանդամության, այլև Հայաստանին եք դատապարտում կորցնել դիմադրողականությունը՝ անդառնալիորեն դարձնելով բոշա, իզգոյ երկիր։ Դրությունը ծայրահեղ է, ամեն քաղաքացի իր պարտքը պետք է համարի կարգի հրավիրել օրինազանցին, այս հարցում կոմպոմիս չկա, օրինազանցն իր վարքով կրակում է քո ծնողի ու երկրիդ վրա․․ Սթափվենք և իշխանությունը տանուլ տված սեքընդհենդին էլ հնարավորություն չտանք կրկին հեծնել ու մտրակել մեր ՎԵՐՋԻՆ ՀԱՅՐԵՆՔԸ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր