ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թոխմախի Մհերի կազինոյի փակման ինֆորմացիայի արտահոսքն Արթուր Վանեցյանն էր կազմակերպել»․ Դ․ Իոաննիսյան
17:30, 03.06.2020 | mamul.am
9372 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հետաքրքիր պատմություն՝ Արթուր Վանեցյանի անցյալից

Սրանից մի 8-9 տարի առաջ, երբ Արթուր Վանեցյանն ԱԱԾ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետն էր, ԱԱԾ-ը «մշակում» էր մի ընդհատակյա կազինո, որը, ըստ ամենայնի, փոխկապակցված էր Մհեր Սեդրակյանի հետ:

Մհեր Սեդրակյանը, սակայն, իմանում է ԱԱԾ-ի կողմից պլանավորվող օպերացիայի մասին, և ընդհատակյա կազինոն փակվում է, ինչով և տապալվում է ԱԱԾ-ի կողմից այն բացահայտելու գործողությունը:

Վերջերս ինձ պատմել են, որ տարիներ անց, սակայն, ԱԱԾ-ում իմանում են, որ ինֆորմացիայի արտահոսքն Արթուր Վանեցյանն էր կազմակերպել, ով, ըստ շրջանառվող տեղեկատվության, «սլիվը» արել էր Էրեբունու թաղապետարանում աշխատող իր ընկերոջ՝ Բաբկեն Ղազարյանի («Թոխմախի Բաբո») միջոցով:

Ու թեև այդ պահին Վանեցյանին փրկեց իր մայրը, որը նախագահականի աշխատակազմում վարչության պետ էր, սակայն 2018-ի ապրիլին ինքն առիթը բաց չթողեց ՀՀԿ-ական իշխանություններին գցելու և հեղափոխությանն աջակցելու միջոցով հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու հնարավորությունը:

Բայց ԱԱԾ-ին ու ապա ՀՀԿ-ին գցողը շատ արագ որոշեց նաև Նիկոլ Փաշինյանին գցել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր