ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Առաջին ընթերցմամբ ընդունվեց մեկուսացված աշխատողներին նպաստ տրամադրելու մասին նախագիծը
19:40, 03.06.2020 | mamul.am
4257 | 0

ԱԺ-ն այսօր քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նախագծով առաջարկվում է նպաստի տեսքով գումար տրամադրել այն վարձու աշխատողներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով մեկուսացվել են:

Պատգամավորը նշեց՝ քանի որ վարակի տարածումը կանխելու համար իրականացվել են անձանց մեկուսացման և ինքնամեկուսացման միջոցառումներ, և վարձու աշխատողներն, ըստ էության, չեն կարողացել եկամուտ ստանալ, առաջարկվում է նախատեսել նպաստի մեկ ձև՝ մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատողներ են կամ ինքնուրույնաբար իրենց ապահովել են աշխատանքով:

«Առաջարկվում է, որ մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձանց տրամադրվի անաշխատունակության նպաստ: Սա սոցիալական ուղղվածություն ունի: Փորձել ենք սահմանափակել մարդկանց շրջանակը, և այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, խախտել են մեկուսացման կանոնները կամ հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և գործատուի կողմից վճարվել, չեն օգտվի այս նպաստից», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ մոտավոր հաշվարկներով բյուջեի վրա այս ծրագիրը կարժենա 400 միլիոն դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն էլ իր ելույթի ժամանակ կոչ արեց ձեռնպահ մնալ այդ նախագծի ընդունումից. «Ներկայացվող նախագիծը, կամ առաջարկվող կառուցակարգերը չունեն բավարար կանխատեսելիություն և հետագայում կարող են նաև լրացուցիչ ծախս ավելացնել»,- ասաց նա:

Օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր