ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն». Փաշինյանը խոստացավ շարունակել երեկվա ֆլեշմոբը
19:45, 03.06.2020 | mamul.am
7864 | 1

Քիչ առաջ պարետատան նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով: Նա մասնավորապես ասաց. «Իրավիճակը ՀՀ-ում շարունակվում է լարվել, երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, այս վերջին օրերին վիճակագրությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր, որովհետև մենք մի քանի անգամ քննել ենք պարետատան կաննոները և կասկած չունենք, որ այդ կանոնների պահպանումը պիտի բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման: Պատճառների մասին պետական մարմինների զեկույցներն ինձ չէին բավարարում, և ես դիմեցի ինձ համար ամենավստահելի մեթոդներից մեկին՝ հանրությանը դիմելուն: Ես խնդրեցի, որ ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների դեպքերը, բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների ահռելի ծավալների հետ: Բացահայտվեցին գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր, տոնական այլ միջոցառումներ»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով, այսպես կոչված՝ հանրային վերահսկողության ֆլեշմոբին և խոստանալով, որ դա շարունակական է լինելու: «Կոչ եմ անում ձեր կողմից նկատված խախտումներն ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր