ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
19:55, 03.06.2020 | mamul.am
3273 | 0

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Նախատեսվում է ԱԺ-ի աշխատակազմում պետական ծառայությունից անցում` քաղաքացիական ծառայության, որը պետք է իրականացվի Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքին համապատասխան` 2020 թվականի հուլիսի 31-ից հետո:

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման համար բավարար ժամկետի սահմանումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր