ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Օրենքից դուրս գործողները կստանան իրենց պատիժը». ոստիկանապետ
20:25, 03.06.2020 | mamul.am
4578 | 0

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում խոստացավ, որ հանկարծակի ռեյդերը շարունակական բնույթ են կրելու: Մինչ օրս կազմվել է վարչական իրավախախտման 20742 արձանագրություն, միայն երեկ՝ 931, հիմնականում՝ դիմակ չկրելու, կամ փողոցում դրանց առկայության բացակայության փաստերով: Նա անդրադարձավ նաև Մեյմանդարի շուկայի իրադարձություններին՝ կոչ անելով պատշաճ կերպով կատարել պարետատան կարգադրությունները և չփորձել հակադրվել համոզման մեթոդներին: «Վստահեցնում եմ, որ այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն, օրենքից դուրս գործողները կստանան իրենց պատիժը»,- ասաց ոստիկանապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր