Ոստիկանության պետ Արման Սարգսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում խոստացավ, որ հանկարծակի ռեյդերը շարունակական բնույթ են կրելու: Մինչ օրս կազմվել է վարչական իրավախախտման 20742 արձանագրություն, միայն երեկ՝ 931, հիմնականում՝ դիմակ չկրելու, կամ փողոցում դրանց առկայության բացակայության փաստերով: Նա անդրադարձավ նաև Մեյմանդարի շուկայի իրադարձություններին՝ կոչ անելով պատշաճ կերպով կատարել պարետատան կարգադրությունները և չփորձել հակադրվել համոզման մեթոդներին: «Վստահեցնում եմ, որ այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն, օրենքից դուրս գործողները կստանան իրենց պատիժը»,- ասաց ոստիկանապետը: |