ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանն առաջին անգամ խոստովանել է՝ կարանտինն անտեսելը սխալ էր
22:20, 03.06.2020 | mamul.am
7705 | 0

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը՝ Անդերս Թեգնելը, խոստովանել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ իր կողմից առաջարկված ռազմավարությունը հանգեցրել է բազում մահերի, գրում է Bloomberg-ը։
Թեգնելը շվեդական ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Շվեդիան կարող էր ավելի լավ պայքարել համավարակը հաղթահարելու համար:
«Եթե մենք նույն հիվանդության հետ բախվեինք այն գիտելիքներով, ինչ ձեռք ենք բերել այսօր, ապա կարծում եմ, որ մենք կընտրեինք մի այնպիսի ռազմավարություն, որը կլիներ շվեդական ռազմավարության ու աշխարհի ընտրած ռազմավարության միջև ինչ-որ միջանկյալ մի դիրքում»,- նշել է Անդերս Թեգնելը:
Շվեդիայում արձանագրվել է հիվանդության 38589 դեպք, ապաքինվել է 4971 մարդ, մահացել է՝ 4468 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր