ԵՊԲՀ դասախոս, վիրաբույժ Արտավազդ Սահակյանը «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակին: Նա հայտնել է, որ պետք է անհապաղ ավելացնել ռեանիմացիայի մահճակալները, արհեստական շնչառության ապարատները: Անդրադառնալով հասարակության շրջանում տարածված տարբեր դավադրության տեսություններին և այն հանգամանքին, որ շատերը չեն հավատում կորոնավիրուսի իսկությանը, Արտավազդ Սահակյանն ասել է. «Ծանր իրավիճակներում լինում է երբեմն համազգային փսիխոզ. խիստ տարածված է, որ իբրև կորոնավիրուս չկա և բազմաթիվ մարդիկ իրենց հանգստացնելու համար ջայլամի քաղաքականություն են վարում: Մեր ժողովրդի հիգիենիկ մշակույթի նժարը դեռ այս աստիճանի չէր իջել»,- ասել է վիրաբույժը՝ հավելելով, որ կորոնավիրուսի փաստը ժխտողներին պետք է դատել պատերազմի օրենքներով: Բժշկի կարծիքով՝ սահմանափակումները պետք է ավելի խստացնել, ընդհուպ՝ խիստ կարանտին: Մանրամասները՝ տեսանյութում: |