ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Սենատորը մերկացել է տեսակոնֆերանսի ժամանակ՝ կարծելով, թե տեսախցիկն անջատված է
00:40, 04.06.2020 | mamul.am
22523 | 0

Մեքսիկայի Գուանախուատո նահանգի սենատոր Լյուսիա Միչերը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ տեսակոնֆերանսի ժամանակ սկսել է զգեստափոխվել տեսախցիկի առջև՝ կարծելով, թե իր տեսախցիկն անջատված է: Կնոջ մերկանալու կադրերը գործընկերներից մեկը հրապարակել է համացանցում: Սակայն կին սենատորին ընկճելն այդքան էլ հեշտ չի եղել: Նա նշել է. «Ես չեմ ամաչում, որ պատահաբար ցույց եմ տել իմ մարմնի ինտիմ հատվածը: Ես 66 տարեկան եմ և կրծքով կերակրել են 4 երեխա, դրա համար էլ հպարտ եմ իմ մարմնով: Ես կին եմ, ով գրեթե 40 տարի պայքարել է ձախականների դեմ և գրավել տարատեսակ հանրային պաշտոններ՝ պաշտպանելով մարդու իրավունքները, ես կին եմ, ով չի ամաչում իր մարմնից, սիրոմ է այն ու հոգ է տանում նրա մասին»:

Սենատորին իրենց աջակցութունն են հայտնել բազմաթիվ գործընկերներ, իսկ խորհրդարանում խոստացել են պատժել լուսանկարները համացանցում հրապարակողներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր