ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս մտքի հեղինակը «խայտաբղետ չինական կուրտկայով» հայտնի Արթուր Վանեցյանն է»․ Արմեն Դանիելյան
17:50, 04.06.2020 | mamul.am
8786 | 0

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ռագատկի քար» սարքելու նուրբ արվեստը
«...Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել...»։
Հ.Գ. Ֆանտաստիկ ժանրի այս մտքի հեղինակը «խայտաբղետ չինական կուրտկայով» հայտնի պճնամոլ Արթուր Վանեցյանն է, ով իրենից անկախ և անհայտ պատճառներով, նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում... Իր նշանակման օրը նա այնքան թույլ և անկայուն էր, որ նրա թոթովախոս ամեն մի բառը, նրա «վճիտ ու անմեղ հայացքը», նրա «անզուսպ քրքիջն ու հրճվանքը» անհամեմատելի էր աշխարհում գոյություն ունեցող ցանկացած մեկ այլ արժեքի հետ:
Քաղաքականությունից և «բարոյականությունից» կիլոմետրերով հեռու «թափառող» դատարկագլուխ Արթուր Վանեցյանի՝ իրականությանը չհամապատասպանող խոսքերը ոչ այլ ինչ են, քան կլասիկ մեծամտության, անխոհեմության հերթական դրսևորում։ Ցավալի է, բայց նրա «պահվածքն» ինձ հիշեցնում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի հայտնի խոսքերը՝ Après moi, le deluge (ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ)։ Էլ ավելի ցավալի է, որ հենց Արթուր Վանեցյանն է բոլոր խնդիրների պատճառը, որոնց այսօր բախվում է իրավապահ համակարգը։
Նա համառորեն փորձում է «հորինել» հնարավորինս աղմկահարույց, բայց «անհիմն նյութեր» ֆանտազիայի ժանրից՝ նպատակ հետապնդելով վարկաբեկել իշխանություններին և իրավապահ մարմիններին...
Հ.Գ. Ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնը (1899-1975) այնքան էլ հայտնի չէ հայ ընթերացանողին և կարծում եմ նաև «գրքասեր», ֆանտաստիկ մտածողությամբ հայտնի Արթուր Վանեցյանին... Սակայն Իվ Գանդոնի հետ ֆանտաստիկ իլուզիաներով առաջնորդվող Վանեցյանն ունի մեկ ընդհանրություն. նա նույնպես չեղած բաներ է պատմում, ինչպես հայտնի ֆանտաստ գրողը...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր