ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է՝ դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան». Դավիթ Խաժակյան
10:35, 04.06.2020 | mamul.am
4503 | 3

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան:

Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարևան երկրի հետ հարաբերությունները` լարվածություն թողնելով պետությունների միջև:

Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու:

Իշխանության սիմվոլն է նաև այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:

Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, ապա նա չի ճանաչում ներկայիս իշխանությանը և վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ և իրենից ավել որևէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր