ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կա մի վտանգավոր տենդենց. հնարավոր է վարակի նոր բռնկում». Արսեն Թորոսյան
11:25, 04.06.2020 | mamul.am
15002 | 1

«Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսել ենք վերջին մի քանի օրը և մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է վարակի նոր բռնկում»,- այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացնելով երկրում կորոնավիրուսային իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ մարտի սկզբին արձանագրված երկու օջախներից մեկն է պատճառը, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում: «Հնարավոր է նման սցենար էլի ունենանք և դրա համար շատ կարևոր է, որ արտադրական ձեռնարկություններում պահպանվեն կանոնները»,- հավելեց նա՝ նշելով, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն՝ ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Ա. Թորոսյանը:

Հիշեցնենք՝ այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 և մահվան 6 նոր դեպք: Նախարարը նշեց, որ ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 և թոքերի օդափոխությանը միացված՝ 15 քաղաքացի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր