ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը
12:15, 04.06.2020 | mamul.am
6051 | 0

Հունիսի 4-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 287 711 դեպք, մահացել է 379 941 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 513 301 մարդ, մահացել է 386 091 հիվանդ, ապաքինվել՝ 3 068 410-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 851 520 (մահացել է 107 175 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 584 016 վարակակիր (մահացել է 31 199 մարդ), Ռուսաստանը՝ 431 715 վարակակիր (մահացել է 5 208 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 281 270 (մահացել է 39 811 մարդ), Իսպանիան՝ 240 326 վարակակիր (մահացել է 27 128 մարդ), Իտալիան՝ 233 836 վարակակիր (մահացել է 33 601 մարդ), Հնդկաստան 217 836 (մահացել է 6 088 մարդ) և Ֆրանսիա 188 802 վարակակիր (մահացել է 29 024 մարդ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր