ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե անհրաժեշտ է՝ նաև Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար»․ Արման Բաբաջանյան
12:10, 04.06.2020 | mamul.am
3591 | 1

«Երեկ և այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են։ Առաջարկում եմ, որպեսզի համայնքային սեփականության շենքերը՝ քաղաքապետարան, մարզպետարան, եթե անհրաժեշտ է՝ նաև Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, ու մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց»,- ԱԺ-ում հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Նա պատգամավորներին հորդորեց դուրս գալ փողոց, օգնել բժիշկներին, ոստիկաններին, համոզել քաղաքացիներին՝ դիմակ կրել ու հաղորդ լինել խնդիրներին, որոնք ժամ առաջ սպասում են լուծումների։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր