ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր հեղինակած նախագիծը
13:00, 04.06.2020 | mamul.am
4630 | 0

Ձայների 27 կողմ, 87 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ը չընդունեց իմքայլական Նարեկ Զեյնալյանի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին։

Զեյնալյանը մինչ այդ կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով:

Խորհրդարանը քվեարկեց նախագիծը՝ գրավոր առաջարկների փուլ տեղափոխելու հարցը։

Հիշեցնենք՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը մոտեցմանն ու գաղափարին դեմ չէ, բայց․ «Փոխհամաձայնության եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որոշ հաշվարկներ կատարենք, կանխատեսելիություն ապահովել ու հիմնավորումներն ավելի հստակ ներկայացնենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր