ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու. դա լինելու է վերջին թեստը»․ Տիգրան Ուրիխանյան
15:30, 04.06.2020 | mamul.am
6856 | 2

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։ Այո՛, և՛ բուն, և՛ փոխաբերական իմաստով։ Եվ դա լինելու է վերջին թեստը։ Աղետն արդեն անդառնալի է։ Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների և պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։ Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ, բարի կարծիք ու խորհուրդ արհամարհելու և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով։ Պետական և այլ միջոցներով հայհոյանք գրող ֆեյքերին էլ հանձնարարեք աղոթքներ գրել։ Բոլորով աղոթե՜նք ժողովրդի առողջության ու փրկության համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր