ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դուք իրավիճակը մոտեցրել եք անդունդին». Արմեն Եղիազարյան
17:05, 04.06.2020 | mamul.am
5422 | 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվ այսպես, մեծամտորեն խոսում է մի ոլորտի նախարար, որը ձախողել է համավարակի կանխարգելման ամբողջ գործընթացը։ Այդ նախարարն իր փնթի և անպատասխանատու կառավարման արդյունքում ապահովեց վարակակիրների թռիչքային աճ... Թույլ տվեց հաջողություններ գրանցած հարևան երկրի նկատմամբ այնպիսի արտահայտություններ, որոնց համար հետագայում ներողություն խնդրեց։ Չլսեց և չընդունեց ոչ ոքի խորհուրդներն ու օգնության առաջարկները՝ իրեն համարելով ամենագետ և ամենազոր։

Ավելին չէր էլ կարելի սպասել մի անձնավորությունից, ով իրեն թույլ է տվել երեխաների համար «փոքրիկ դագաղների շահավետ բիզնես» արտահայտությունը:
Մի մարդ, որը համավարակի օրերին ցինիկորեն մարդկանց ձեռք էր առնում՝ ասելով «Մոլեգնում է հերթական խուճապը... Խոզի գրիպ, թռչնի գրիպ... ԴԻՆՈԶԱՎՐԻ գրիպ...»։

Դուք իրավունք չունեք նման կերպ խոսելու, դուք ուղղակիորեն պատասխանատվություն եք կրում երկրում տիրող համավարակի քաոսային վիճակի համար, դուք պատասխանատու եք բոլոր վարակակիրների, հիվանդների և մահացածների համար։

Ուժ և համարձակություն գտեք առերեսվելու իրականության հետ, դուք իրավիճակը մոտեցրել եք անդունդին, ՍԹԱՓՎԵ՛Ք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր