ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ և իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք, որ իրենց թեստ չի արվում, շատերը տաքություն ունեն և էդ վիճակով իրենց պարտադրում են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, տնային այցեր կատարել։ Ու էս ամենի դիմաց որևէ լրավճար չեն ստանում։ Քանի որ էս տարիների ընթացքում շատ եմ տեսել պլինդուսի տակից հոխորտացող վախկոտների, փակ տարածքներում դոշ ծեծող դիստանցիոն հայրենասերների, ում դուխը հերիքում է մինչև շեֆի դռան բռնակին հասնելը, ասեցի կբարձրաձայնեմ խնդիրը մեկ դեպքում, եթե բժիշնկերը վաղը չհրաժարվեն իրենց խոսքերից։ Առավոտյան զանգահարեց բժիշկներից մեկը և էնպիսի արհավիրք ներկայացրեց, որ մի պահ մտածեցի Նոյեմբերյանը Չեռնոբիլ հայտարարելու, իսկ էնտեղի բժիշկներին փրկելու SOS օպերացիա իրականացնելու մասին։ Ի դեպ, սույն տիկինը շատ խնդրեց այդ ամենի մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ինչը և ես արեցի։ |