ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել
17:30, 04.06.2020 | mamul.am
12071 | 0

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված անձանց թիվը գերազանցել է 10 հազարը, գրում է Associated Press-ը: Ամենամեծ թվով ձերբակալությունները Լոս Անջելեսում են, որին հետևում են Նյու Յորքը, Դալլասն ու Ֆիլադելֆիան: Ձերբակալվածներից շատերին առաջադրված մեղադրանքը վերաբերում է պարետային ժամի կանոնները չպահպանելուն:

Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են գողության կամ թալանի մեղադրանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր