ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«418 ծանր և 81 ծայրահեղ ծանր դեպք ունենք. 33-ամյա քաղաքացին մահացել է». Արսեն Թորոսյան
19:25, 04.06.2020 | mamul.am
5563 | 1

«Այժմ մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ և 81 ծայրահեղ ծանր»,- այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց երեկ կորոնավիրուսից մահացած 33-ամյա քաղաքացու դեպքը, վերջինն ունեցել է քրոնիկ հիվանդություններ. «Բոլորս պետք է արձանագրենք, որ ոչ մեկ, անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը և ՀՀ վարչապետը կրկին կոչ արեցին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր