ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
20:05, 04.06.2020 | mamul.am
16019 | 1

Համացանցում և հասարակության շրջանում վերջին ժամանակներս տարածվում են մի շարք դեղեր, որոնք, ըստ տարածողների, կանխում կամ բուժում են կորոնավիրուսային հիվանդությունները:

Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս խնդրին՝ ՀՀ առողջպահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Հիմա պացիենտների կողմից սեփական նախաձեռնությամբ դեղատներից գնվում և օգտագործվում են որոշակի դեղեր: Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել, պաշտոնապես հայտարարում եմ: Ընդհանրապես, վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումով, որը այս պահին, ցավոք, չկա: Երբեմն անախտանիշ պացիենտները միջազգային մամուլից վերցված դեղորայքները պարզապես գնում են և սկսում ընդունել, ես կոչ եմ անում ինքնաբուժությամբ չզբաղվել և տուրք տալ միայն բժիշկների խորհուրդներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր