ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Մենք ունեցանք պահանջարկի շոկ, հետո՝ առաջարկի շոկ». Տիգրան Խաչատրյան
00:35, 05.06.2020 | mamul.am
5258 | 0

«Առաջին լրատվական»-ի եթերում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված փոփոխությունները չէին կարող չազդել նախարարության մոտեցումների վրա. «Թեև նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, որը տեխնոլոգիապես զինված կլինի. կառավարությունն անելիքներ ունի, որպեսզի ունենանք մրցունակ, արտադրողական տնտեսություն: Ներկա վիճակի դժվարությունն այն է, որ փոփոխություններն ավարտված չեն ամբողջ աշխարհում, մարտահրավերներ ունենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ներմուծման և արտահանման ծավալների նվազում ունենք, որը պայմանավորված է համավարակի գործոնով. «Մենք ունեցանք պահանջարկի շոկ, հետո առաջարկի շոկ,- հայտնել է էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ հաջորդաբար այս երկու շոկերն այնպիսի դժվարություններ են առաջացնում տնտեսության համար, որպիսին երբևէ չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր