ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հիվանդանոցների մուտքերի մոտ դեպրեսիվ տեսարաններ տեսանք»․ Դ․ Իոաննիսյան
09:35, 05.06.2020 | mamul.am
6988 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկզբից շտապօգնության մեքենան բերեց մի կնոջ մոտ 3-4 տարեկան աղջկա հետ: Երեխան իրեն կորցրած էր զգում: Հետաքրքրվեցի, թե ո՞ր մեկն է հիվանդ, պարզվեց երկուսի մոտ էլ կորոնավիրուս էր:

Հետո ինձ ճանաչած մի տղամարդ մոտեցավ ու սկսեց աղմկել, որ սրտի առիթմիայով ու կորոնավիրուսով իր հարազատին չեն հոսպիտալացնում: Բացատրեցի, որ երևի տեղ չկա, բայց դա իրեն չհանգստացրեց ու շարունակեց աղմկել:

Դրոնի թռիչքից ամենաշատը ոգևորվեցին անկյունում մի կտոր հաց ուտող շտապօգնությունների բրիգադները (թեև, այնքան հոգնած էին, որ դա միայն իրենց հայացքից էր զգացվում):

Հ.Գ. Իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հարգում հակահամաճարակային կանոնները, գործում են թե այդ 3-4 տարեկան բալիկի, թե առիթմիայով հիվանդի և թե բուժաշխատողների դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր