ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Որքանո՞վ է ախտահանումն արդյունավետ»․ Իզաբելլա Աբգարյան
03:05, 06.06.2020 | mamul.am
4445 | 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես շատ բան չեմ հասկանում այս նոր վարակի հետ կապված, ինչպես և մյուսները: Բայց մի հարց ինձ ամենից շատ է հուզում ու կապված է մակերեսների ախտահանման հետ: Եթե կան հասկացողներ, խնդրում եմ ինձ լուսավորեք:

Եթե վարակը չի մնում մակերեսների վրա, օդակաթիլային է, ապա կա՞ իմաստ ախտահանել տարբեր մակերեսներ:
Եթե օրը մեկ անգամ է ախտահանվում, բայց վարակակիրը կարող է ցանկցած պահի հպվել այդ մակերեսին, որքանո՞վ է ախտահանումն արդյունավետ:

Նախկինում կային սանէպիդկայաններ, որոնք մասնագիտերեն զբաղվում էին այս հարցով: Օրինակ, եթե վարակիչ հիվանդին տեղափոխում էին ինֆեկցիոն, սանէպիդկայանը գալիս և ախտահանում էր նրա բնակարանը: Այսինքն, աղբյուրը տարածքից հանվում էր և տարածք վերադառնալու էր ապաքինված:

Իսկ եթե աղբյուրները շատ են, անընդհատ օգտվում են այդ տարածքից, արդյո՞ք ախտահանումը շատ կարճ ժամանակ չի ունենում արդյունավետություն:

Երբ դեռ այսպիսի համատարած բնույթ չէր կրում վարակը, ինքս մեր շքամուտքը լվանում էի ժավելաջրով, վանդակաճաղերն ու բռնակները ախտահանիչ նյութերով մշակում:
Հիմա, երբ վարակակիրները շատ են, նաև կարող են անախտանիշ տանել ու մեկուսացված չեն, մենք էլ փողոցում ամեն քայլափոխի կարող ենք նրանց հանդիպել, արդեն գործողություններիս իմաստը չեմ տեսնում և չեմ անում:

Խնդրում եմ ինձ օգնել հասկանալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր