Twitter-ը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի պատրաստած տեսանյութը, որը նվիրված է եղել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը: Սոցիալական ցանցը նշել է, որ տեսանյութը հեռացվել է հեղինակային իրավունքի վերաբերյալ սեփականատիրոջ բողոքի պատճառով: Տեսանյութը հայտնվել է Թրամփի պաշտոնական էջում հունիսի 5-ին: Համաձայն The Hill պարբերականի՝ տեսանյութում եղել է Թրամփի ելույթը՝ Ֆլոյդի մահից մի քանի օր անց։ Նրա ելույթը եղել է հաջակցություն հանգուցյալի և ուղեկցվել է խաղաղ ցույցերի լուսանկարներով: |