ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը
12:10, 05.06.2020 | mamul.am
6058 | 0

Հունիսի 5-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 6 416 828 դեպք, մահացել է 382 867 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 640 960 մարդ, մահացել է 391 285 հիվանդ, ապաքինվել՝ 3 253 211-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 872 660 (մահացել է 108 211 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 614 941 վարակակիր (մահացել է 34 021 մարդ), Ռուսաստանը՝ 440 538 վարակակիր (մահացել է 5 208 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 283 079 (մահացել է 39 987 մարդ), Իսպանիան՝ 240 660 վարակակիր (մահացել է 27 133 մարդ), Իտալիան՝ 234 013 վարակակիր (մահացել է 33 689 մարդ), Հնդկաստան՝ 227 029 (մահացել է 6 363 մարդ) և Ֆրանսիա՝ 189 569 վարակակիր (մահացել է 29 068 մարդ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր