ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
14:35, 05.06.2020 | mamul.am
3329 | 0

Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2269 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 946 նմուշառման հետազոտություն։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ Արձանագրվել է մահվան 10 դեպք, այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր