ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այդ հիմքերի առկայությունը և բացակայությունը տեսանյութում չի երևում». Դանիել Իոաննիսյան
17:30, 05.06.2020 | mamul.am
5668 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանի՝ օրինական պահանջը չկատարելը հանդիսանում է վարչական իրավախախտում, որի համար, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, որոշակի դեպքերում (եթե տեղում հնարավոր չէ արձանագրություն կազմել), քաղաքացին կարող է բերվել ոստիկանության բաժին:

Եթե ոստիկանները, նշված հիմքերի առկայության պայմաններում, փորձում են քաղաքացուն բերման ենթարկել ու նա դիմադրում է, ապա նրա նկատմամբ, համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի, կարող է կիրառվել համաչափ ֆիզիկական ուժ և հատուկ միջոց (ձեռնաշղթա):

Եթե առկա են նշված հիմքերը, ապա ոստիկանության գործողություններն իրավաչափ են և բխում են հանրության շահերից: Այդ հիմքերի ո՛չ առկայությունը, ո՛չ բացակայությունը շրջանառվող տեսանյութում չի երևում:

Հ.Գ. Ինձ զարմացնում են այն «իրավապաշտպանները», որոնք այժմ վայնասուն են բարձրացրել, բայց արդարացնում էին ոստիկանությանը, երբ իրենց իշխանության օրոք ընդդիմադիր ցուցարարներին առանց օրինական հիմքերի ու մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկում, բաժնում ծեծում-ջարդում էին ու սահմանվածից մի 8 անգամ երկար պահում էին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր