Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.84, EUR 543.30, RUB 6.81, GBP 602.38
+27 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները
00:20, 06.06.2020

Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից, գրում է Ermenihaber-ը։

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփի խոսքով՝ վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժից։ Թուրք պրոֆեսորի վկայությամբ՝ այս համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Իր գոյության ընթացքում կառույցը ծառայել է մեծ մասամբ որպես կուսանոց, որտեղից էլ ծագել է վանական համալիրի անունը։

Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մինչև վերջնականապես բախտի քմահաճույքին թողնվելը՝ 20-րդ դարասկզբին համալիրում 200-300 կույսեր են բնակվել։ Մենաստանի տեղանքն այնպես է ընտրված եղել, որ անմիջապես շրջակայքում բնակավայրեր չեն եղել։ Այն կառուցված է երկու ձորերի մեջտեղում՝ հարթավայրին նայող բլրի լանջին։ Այսօր համալիրը գտնվում է Վանի Գյուփընար շրջանից 7 կմ հեռավորության վրա։

Եկեղեցուց մնացած կիսավեր գմբեթն ու պատերը, որոնք հիմնականում կավե աղյուսից են կառուցված, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել վանական համալիրի ներսում եկեղեցու և տարբեր օժանդակ կառույցների գտնվելու վայրի մասին։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր