Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+27 °C, +20 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ի պատասխան Էդուարդ Շարմազանովի գրառմանը». Անդրանիկ Քոչարյան
22:05, 05.06.2020

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը.

Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում մեր զինուժի վառելիք չունենալու հայտարարությունը պատկանում է առաջին հերթին նախկին իշխանությունների կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին։
Խուսափելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները քաղաքականացնելուց՝ մենք չենք զլացել և այս անպատասխանատու հայտարարության հիմքերը ճշտել ենք հենց նրանից։
Բավարար չափով վառելիք, սպառազինություն և սնունդ ունենալը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են պատերազմի հաղթական ելք երաշխավորելու համար, դրա համար նաև շատ այլ որակներ ու հմտություններ են պետք, ինչպես՝ ձեռք բերված համաժողովրդական հաղթանակին տեր կանգնելու կարողությունը։
Ապրիլյան պատերազմին վերաբերող վերջնական եզրահանգումները չեն տրվելու ֆեյսբուքյան գրառումների տեսքով, դրանք լինելու են լրջորեն փաստարկված և հրապարակվելու են արարողակարգային բոլոր համապատասխան կանոնների պահպանմամբ։
Իսկ ինչ վերաբերում է համատարած թալանի «ջրվելուն», խորհուրդ եմ տալիս չզբաղվել մակերեսային գուշակություններով և ուղղակի սպասել»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր