ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պարետը ժամանակավոր արգելել է 2 մանկապարտեզի գործունեություն
22:30, 05.06.2020 | mamul.am
3424 | 0

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․

«1. 7 օրով արգելել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Երևանի հ. 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2. 1 օրով արգելել Նոր Նորք վարչական շրջանի «Երևանի հ. 105 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր