Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+26 °C, +20 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Առկա է նմուշառման փայտիկների սղություն
00:15, 06.06.2020

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար»,- գրել է նա և տեղեկացրել, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր