ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Փաշինյանն ուժայինի ղեկավար է նշանակել դասընկերոջը
17:25, 08.06.2020 | mamul.am
28447 | 16

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու Ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Անմիջապես հայտնի դարձան նաև նորանշանակ պաշտոնյաների անունները․ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ։

Ասում են, որ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, ով հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ՝ փոխարինելով Լևոն Երանոսյանին։ Ավելին․ ասում են նաև, որ Վահե Ղազարյանն ու Օնիկ Գասպարյանը Փաշինյանի «զեմլյակներն են» (ծնունդով՝ Իջևանից)։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր