Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: |