ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«20 կանոն՝ տղամարդու պաշտոնական հագուստի մասին». Նարեկ Սարգսյան
02:10, 12.06.2020 | mamul.am
15556 | 1

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «20 կանոն տղամարդու պաշտոնական հագուստի մասին

1. Ցանկացած պաշտոնական իրադարձության ժամանակ տղամարդը կարող է կրել մուգ գույնի կոստյում։ Վերնաշապիկը պետք է լինի միաերանգ: Կարևոր իրադարձությունների ժամանակ գերադասելի է սպիտակը: Փողկապի գույնը կարևոր չէ, կարևոր է միայն, որ «ճչան» չլինի։

2. Ֆրակն ու սմոկինգը յուրօրինակ հագուստ են: Դրանք տղամարդիկ կրում են միայն նշանավոր իրադարձությունների ժամանակ: Դրանցով փողոցում քայլել չի կարելի: Սմոկինգ կարելի է կրել սպիտակ վերնաշապիկով, սև ժիլետով և փողկապով միայն այն իրադարձությունների ժամանակ, որոնք սկսվում են ժամը 17:00-ից ոչ շուտ: Իսկ ֆրակը կրում են բացառապես սպիտակ վերնաշապիկով և սպիտակ ժիլետով։

3. Բարձրահասակ և նիհար տղամարդիկ պետք է կրեն կոստյում հնարավորինս շատ կոճակներով: Նրանք չպետք է կրեն ուղղահայաց գծերով կոստյում կամ շատ երկար պիջակներ: Ցածրահասակ և գեր տղամարդկանց համապատասխանում է ուղղահայաց գծերով պիջակը:

4. Պիջակի ամենաներքևի կոճակը երբեք չի կոճկվում: Մնացած բոլոր կոճակները կոճկվում են: Պաշտոնական իրադարձությունների ժամանակ պիջակը կարելի է հանել միայն, երբ դա անում է ընդունելության առաջին դեմքը:

5. Գծավոր վերնաշապիկը չեն հագնում վանդակավոր կոստյումի հետ կամ հակառակը:

6. Փողկապը միաերանգ վերնաշապկի անբաժանելի մասն է: Նախշավոր կոստյումի հետ նախշավոր փողկապը չեն կրում։ Իսկ եթե կոստյումը և վերնաշապիկը միաերանգ են, շատ հարմար է դա զուգակցել նախշավոր փողկապի հետ։

7. Փողկապի գույնը պետք է լինի վերնաշապիկից մուգ:

8. Փողկապը պիտի հասնի գոտու հանգուցային կետին կամ ծածկի այն։ Եթե փողկապը չի դիպչում գոտուն, ուրեմն չափից կարճ է։

9. Լավ որակի փողկապը պիտի լինի մետաքսից։

10. Ցանկալի է, որ վերնաշապիկը կրծքին գրպան չունենա։

11. Ամեն մակարդակի հանդիպումների համար իդեալական վերնաշապիկը սպիտակն է։

12. Ընդհանուր առմամբ պիտի համադրել երեք գույնից ոչ ավելի։

13. Վերնաշապիկի թևքերը պիջակի պիտի 1-2 սանտիմտեր ավելի երկար լինեն (երբ ձեռքերը ներքևում են)։

14. Վերնաշապիկի օձիքը (վորոտնիկը) պիտի պիջակից 1 սանտիմտեր բարձր լինի։

15. Սև կոշիկները համապատասխանում են ցանկացած գույնի կոստյումի հետ: Լաքապատված կոշիկները կարելի է կրել միայն սմոկինգով կամ ֆրակով։

16. Գուլպաները պետք է ծառայեն որպես շալվարի ու կոշիկների միջև գունային անցում: Իդեալական դեպքում գուլպաները պետք է լինեն ավելի մուգ գույնի, քան շալվարը, բայց ավելի բաց գույնի, քան կոշիկները: Իսկ եթե շալվարը բաց գույնի է, գուլպան և կոշիկները կարող են լինել միանման մուգ գույնի։

17. Գուլպաները պիտի լինեն այնքան երկար, որ ծածկեն ոտքը նաև նստած ժամանակ, երբ շալվարի ծայրը վերև է բարձրանում։

18. Շարֆն ու ձեռնոցները գույնով և նախշերով պետք է համապատասխանեն հագուստի մնացած դետալներին:

19. Չի կարելի թույլ տալ, որ պիջակի արտաքին գրպաններից դուրս կախվեն ինչ-որ իրեր (թաշկինակը պահել շալվարի գրպանում)։

20. Կոստյումի հետ արգելված են սպիտակ կամ նախշավոր գուլպաներ, կարճաթև վերնաշապիկներ, վերնաշապիկի տաիկց T-Shirt, ճչան գույներով, տարօրինակ պատկերներով փոխկապներ, շղթաներ, սպրոտային կոշկիներ ևլն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր