ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
#Tesla-ն ճանաչվել է ավտոմեքենաների ամենաթանկ ապրանքանիշը
15:50, 13.06.2020 | mamul.am
18805 | 0

Tesla-ի կապիտալացումը գերազանցել է 190 միլիարդ դոլարը, ինչը թույլ է տվել ընկերությանը դառնալ աշխարհում ավտոմեքենաների ամենաթանկ ապրանքանիշը, հայտնում է Autonews-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին: Toyota-ն համարվում է երկրորդ ամենաթանկ ավտոարտադրողը․ ընկերության կապիտալիզացումը կազմում է 182 միլիարդ դոլար։ Volkswagen-ն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ իր 75 միլիարդ դոլարով: Honda-ն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 48 միլիարդ դոլար ցուցանիշով, իսկ Daimler AG-ն (41 միլիարդ դոլար) եզրափակում է առաջին հնգյակը: Հունիսի 10-ի դրությամբ՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը գերազանցել է 1000 ԱՄՆ դոլարը և կազմել ռեկորդային՝ 1,025 դոլար, չնայած տարեսկզբին ընկերության մեկ բաժնետոմսը կարելի էր ձեռք բերել ընդհամենը 420 դոլարով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր