Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (Wrestling - Armenia) հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնության փաստին։ Ռոման Ամոյանը տասնյակ տարիներ ամենաբարձր հարթակներում պատվով է պահել Հայաստանի անունը, նրա հաղթնակների շնորհիվ բազմիցս վեր է խոյացել մեր եռագույնը՝ հաճախ Հայոց օրհներգի հնչյունների ներքո: |