Ղազախստանի առաջին նախագահ, 79-ամյա Նուրսուլթան Նազարբաևի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ նա ինքնամեկուսացվել է: Մարտի 16-ից մինչև մայիսի 11-ը Ղազախստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով սահմանվել էր արտակարգ դրություն: Ղազախստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 15 877 դեպք, ապաքինվել է 9 902 մարդ, մահացել՝ 100 հիվանդ: |