ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սոչիում 15-ամյա դպրոցականը հղիացել է եղբորից
22:20, 19.06.2020 | mamul.am
21627 | 0

Սոչիում 15-ամյա դպրոցականը հղիացել է եղբորից:

Իր վիճակի մասին աղջիկն իմացել է հղիության 6-րդ ամսում՝ բժշկին դիմելուց հետո։ Երեխայի հայրը դարձել է քրեական գործով մեղադրյալ։
Սոչիի Ադլերի շրջանի 15-ամյա բնակչուհին դիմել է բժիշկներին՝ բողոքելով վատ ինքնազգացողությունից։ Արդյունքը բառացիորեն ցնցել է աղջկան՝ նա եղել է հղիության 26-րդ շաբաթում։
Բժիշկներն այս մասին անհապաղ հայտնել են իրավապահ մարմիններին։ Երեխայի հայրը, պարզվել է, ապագա մայրիկի հարազատ եղբայրն է։
21-ամյա կասկածյալին սպասվում է 4 տարվա ազատազրկում, բայց առայժմ նա ունի երկրից չբացակայելու գրավոր պարտավորություն։
Երիտասարդ մոր հարցաքննումից հետո պարզվել է, որ հարազատ եղբոր հետ նա հաճախակի է եղել կապի մեջ և այն եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Ընթանում է նախաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր