ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Թեկուզ ամենակոշտ մեթոդներով տե՛ր եղեք Սևանա լճին». Վահրամ Թոքմաջյան
16:20, 20.06.2020 | mamul.am
4889 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խեցգետին էլ չկա։ Պրծել է։ Խեցգետնի հերն անիծել են։ Ոչ ոք դրա համար պատասխան չի տվել։ Հիմա Սևանում եղած ձկնատեսակների հերն են անիծում։ Մոնղոլ-թաթարներից ավելի դաժանաբար են ոչնչացնում Սևանի ռեսուրսները։ Մի քանի տարի հետո սիգին կագա ենք ասելու։ Էս ավելի կարևոր թեմա է, քան օրվա քաղաքական անցուդարձը։ Ես չգիտեմ՝ ինչով են զբաղված պատկան մարմինները, բնապահպանները և մյուսները։ Բայց տեր եղեք։ Տնից-տեղից հեռու, վաղը որ հանկարծ մի նոր պատերազմ եղավ, ազգովի ուտելու բան չենք ունենա։ Սևանա լիճը Մասիս սարը չէ, որ հեռվից սիրեք ու խնամք, հոգածություն չպահանջի։ Թեկուզ ամենակոշտ մեթոդներով տե՛ր եղեք լճին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր